Քևին Քարթեր
Քևին Քարթեր անգլ.՝ Kevin Carter | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1960[1] |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն |
Մահացել է | հուլիսի 27, 1994[2][3][4] (33 տարեկան) |
Մահվան վայր | Յոհաննեսբուրգ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Երկեր | Անգղն ու փոքրիկ աղջիկը |
Մասնագիտություն | պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող, լրագրող և լուսանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Bang-Bang Club? |
Kevin Carter Վիքիպահեստում |
Քևին Քարթեր (անգլ.՝ Kevin Carter, սեպտեմբերի 13, 1960[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն - հուլիսի 27, 1994[2][3][4], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), ֆոտոլրագրող Հարավաֆրիկյան Հանրապետությունից։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է։ Անդամ է եղել «Bang-Bang Club» ֆոտոխմբին, որն աշխատում էր Աֆրիկայում 1990-ական թվականներին։
Սովալլուկ աղջկա լուսանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քևին Քարթերին համաշխարհային հռչակ բերեց 1993 թվականի մարտի 25-ին Սուդանում արված լուսանկարը։ Այստեղ պատկերված են սովից տանջամահ լինող աղջնակն ու քիչ հեռվում վայրէջք կատարած գիշանգղը, որը սպասում է աղջկա մահվանը։ Այս լուսանկարի համար Քևինը ստացել է Պուլիցերյան մրցանակ[5]։ Լուսանկարը գնվել է «New York Times» պարբերականի կողմից և ցնցել է հասարակությանը [1] Արխիվացված 2013-08-26 Wayback Machine: Անձամբ Քարթերը ենթարկվեց ԶԼՄ-ների քննադատություններին և քարկոծումներին. նրան քննադատում էին դաժանության և անմարդակայնության մեջ։ Այսպես է արտահայտվել «St. Petersburg Times» (Ֆլորիդա) պարբերականը.
Մարդը, ով պատրաստում է իր տեսախցիկի օբյեկտիվը միայն նրա համար, որպեսզի սովահար աղջկան լուսանկարելով ստանա հաջողակ նկար, ընդամենը գիշատիչ է, ևս մի գիշանգղ։ - St. Petersburg Times
|
Ռազմական լուսանկարիչ Ժոաո Սիլվիայի հուշերում, ով նույնպես «Bang-Bang Club» լուսանկարչական ակումբի անդամ էր, տպավորվել է այն փաստը, որ Քարթերը առաջին անգամ է ականատես եղել լայնամսշտաբ սովի տեսարանին։ Նա ուղղակի ցնցված է եղել իր աչքի առաջ տեղի ունեցող պատկերներից։ Լուսանկարված աղջկա ծնողներն այդ պահին զբաղված են եղել հումանիտար օգնությամբ բեռնված օդանավի բեռնաթափմամբ։ Իրենց հոգնատանջ ու ուժասպառ աղջկան մենակ են թողել մի քիչ հեռվում։ Այդ ժամանակ աղջկանից ոչ շատ հեռու նստում է աֆրիկյան գիշանգղը։ Որպեսզի երկուսն էլ, և՛ աղջիկը, և՛ գիշանգղը տեղավորվեն խցիկի ֆոկուսի մեջ, Քարթերը դանդաղորեն մոտենում է նրանց՝ ջանալով չվախեցնել թռչունին։ Արդյունքում, տասը մետր հեռավորությունից, կատարում է լուսանկարների մի ամբողջ շարք, որից հետո քշում է թռչնին։
Իսպանացի երկու լուսանկարիչներ՝ Խոսե Մարիա Լուիս Արեզնատան և Լուիս Դավիլլան, չիմանալով Քարթերի մասին, նույնպես այդ տարածքում կատարում են այդպիսի լուսանկարներ։ Ըստ նրանց տարբերակի, բարդ չի եղել այդպիսի լուսանկարներ անելը, քանի որ այդ տեղանքում գիշանգղերը բավականաչափ շատ են, իսկ սովահար երեխաները՝ էլ ավելի։ Ուստի հենց երեխաները ուժասպառ լինելով այլևս չէին շարժվում, գիշանգղերը դրանց շփոթում էին դիակների հետ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]33 տարեկան հասակում Քևին Քարթերը ստանում է Պուլիցերյան մրցանակ։ Դրանից հետո կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ։ 1994 թվականի հուլիսի 27-ին իր պիկապով (նավի տեսակ) դուրս է գալիս գետի մյուս ափը։ Այստեղ նա սքոչով ամրացնում է փողրակը արտանետիչ խողովակին, իսկ մյուս ծայրը բերում է դեպի պիկապի սալոն և գործի է գցում շարժիչը։ Քարթերը մահկանացուն կնքում է՝ խեղդամահ լինելով ածխաթթու գազից:
Հատված նրա նամակից՝ գրված մահվանից առաջ.
- «ես ճնշված եմ... Հեռախոսս անջատված է... Գումար չունեմ ռենտաս վճարելու համար... Երեխաներիս համար գումար չունեմ... Հաշիվներս մուծելու համար ոչինչ չունեմ... Գումա՛ր։ Ինձ հետևում են սպանությունների, դիակների, դաժանության, դիակների և ցավի վառ հիշողությունները...սովահար կամ վիրավոր երեխաների նկարները, խելագարները, ում ձեռքերը քոր են գալիս, որոնցից շատերը ոստիկաններ են՝ դահիճներ... Եթե ինձ հաջողվի, ես կհանդիպեմ Քենին»[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.theguardian.com/media/2014/jul/30/kevin-carter-photojournalist-obituary-archive-1994
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Luminous-Lint — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Brown K. J. Carter, Kevin // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2254027
- ↑ http://www.documentingreality.com/forum/f240/starving-child-vulture-photograph-9892/ Սովահար աղջկա և գիշանգղի նկարը
- ↑ Имеется ввиду ещё один член «Bang-Bang Club», Кен Оостерброек, убитый незадолго до этого во время перестрелки в 25 километрах от Йоханесбурга дружественным огнём
- ↑ Scott Macleod, The Life and Death of Kevin Carter Արխիվացված 2013-08-26 Wayback Machine. // Time Magazine-US Edition. — Monday, Sept. 12, 1994
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Քարթեր» հոդվածին։ |
|